Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը և վինգեր Լերոյ Սանեն պայմանավորվել են հաջորդ ամառ միանալ «Բարսելոնային», երբ ավարտվում են իրենց պայմանագրերը գերմանական գրանդի հետ: Այս մասին հայտնում է El Nacional-ը:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստները լավատեսորեն են վերաբերվում մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հետ վերամիավորվելու հնարավորությանը, ում գլխավորությամբ հանդես են եկել «Բավարիայում» և Գերմանիայի հավաքականում։
Այս մրցաշրջանում Սանեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Կիմիխը բոլոր մրցաշարերում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։