Մեյսոն Գրինվուդը ճանաչվել է Լիգա 1-ի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
«Մարսելի» կիսապաշտպանը արժանացել է ամսվա լավագույն խաղացողի մրցանակին՝ առաջ անցնելով «Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդից և «Լիոնի» հարձակվող Ռայան Չերկիից:
Դեկտեմբերին Գրինվուդը «Մարսելի» կազմում Լիգա 1-ում երեք խաղում երկու գոլ խփեց: Ընդհանուր առմամբ, Մեյսոնն այս մրցաշրջանում 17 գոլ է խփել և երեք գոլային փոխանցում կատարել լիգայի 17 խաղում: