Այսօր՝ հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 23։00-ին կմեկնարկի Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ հանդիպումը, որտեղ կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և կատալոնական «Բարսելոնան»։
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում Կառլո Անչելոտտիի թիմը հաղթել էր «Մալյորկային» (3։0), իսկ կատալոնական ակումբը՝ Բիլբաոյի «Ատլետիկին» (2։0)։
Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» նախկինում 7 անգամ հանդիպել են Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչներում՝ 1988, 1990, 1993, 1997, 2011, 2017 և 2024թթ., որոնցից 6-ում մադրիդցիները հաղթել են։ «Արքայական» ակումբն ընդհանուր առմամբ 13 անգամ է հաղթել Իսպանիայի Սուպերգավաթը, իսկ «Բարսելոնան»՝ 14 անգամ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնության շրջանակներում թիմերը հանդիպել են միմյանց, որտեղ կատալոնական ակումբը ջախջախել է մադրիդյան թիմին՝ 4։0 հաշվով։