Ռոնալդ Արաուխոն Սուպերգավաթի եզրափակչից առաջ հրատապ հանդիպում է խնդրել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ հրատապ հանդիպում է խնդրել գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկից։ Կատալոնացիները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։

Մամուլի ասուլիսի ժամանակ Ֆլիկը SMS հաղորդագրություն է ստացել Արաուխոյից և թիմակից Ռաֆինյայից՝ հրատապ հանդիպում խնդրելով։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը։ Կատալոնացիները Արաուխոյին գնահատում են 70 միլիոն եվրո։

Եզրափակիչ հանդիպումը կկայանա հունվարի 12-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: