Քայլ Ուոքերը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»։
Այս մասին Անգլիայի գավաթի խաղարկությունում «Սալֆորդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (8:0) հայտարարել է գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան։
«Երկու օր առաջ նա խնդրեց հնարավորություն ուսումնասիրել արտերկրում խաղալու և կարիերան ավարտելու տարբերակները, նա ցանկանում է հեռանալ»,- ասել է իսպանացին։
Ինսայդեր Բեն Ջեյքոբսը նշում է, որ 34-ամյա պաշտպանը հետաքրքրում է Սաուդյան Արաբիայի ակումբներին։
Ուոքերը «Սիթիում» հանդես է գալիս 2017/18 մրցաշրջանից։ Նրա վիճակագրությունը կարելի է ուսումնասիրել այստեղ։