Պեպ Գվարդիոլա․ «Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի վինգեր Ջեկ Գրիլիշի մասին։

«Նա յուրահատուկ ֆուտբոլիստ է։ Նա շատ գոլեր խփողներից չէ, մենք դա գիտենք: Իհարկե, ամեն ինչ կախված է նրանից, եթե նա շարունակի լավ հանդես գալ, օգտվի հնարավորություններից, ապա կխաղա», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Optus Sport-ը։

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին «Մանչեսթեր Սիթին» գավաթային խաղում 8:0 հաշվով հաղթել է «Սալֆորդ Սիթիին»: Գրիլիշը խփեց գոլերից մեկը՝ 2023 թվականից հետո առաջին անգամ դառնալով գոլի հեղինակ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 29-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր լիգայի երկու ներկայացուցիչներ՝ «Թոթենհեմն» ու «Նյուքասլը»։