«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Նաթան Ակեն խոսել է իր թիմակից Քայլ Ուոքերի հնարավոր հեռանալու մասին։
«Սա մեզ համար լուրջ կորուստ է։ Նա բնավորությամբ կարևոր խաղացող է։ Բացի այդ, նա պարզապես լավ տղա է, ես ինձ հարմարավետ եմ զգում նրա հետ»,- Ակեի խոսքերն է մեջբերում լրագրող Ջո Բրեյը։
Ավելի վաղ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել էր, որ Ուոքերը խնդրել է իրեն բաց թողնել այլ ակումբ։
34-ամյա Ուոքերը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2017 թվականից