«Նապոլին» Խվիչա Կվարացխելիային փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է փոխարինող դառնալ «Նապոլիի» վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիային։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Ըստ աղբյուրի, եթե Կվարացխելիայի հեռանալը հաստատվի, նեապոլցիները կփորձեն պայմանագիր կնքել Ռեշֆորդի հետ:

Նշվում է, որ անգլիացի վինգերը ակումբ է փնտրում, և նրա ներկայացուցիչներն այս պահին ակտիվ բանակցություններ են վարում իտալական, ֆրանսիական, իսպանական և գերմանական թիմերի հետ։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կվարացխելիան մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից և տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ։

Մարկուս Ռեշֆորդն ընթացիկ մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրած 23 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: