«Նապոլին» դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդի» 20-ամյա վինգեր Ալեխանդրո Գառնաչոյին գնելու տարբերակը, ում գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տեսնում է որպես փոխարինող 23-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիային, ով մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանում տեղափոխվել ՊՍԺ։ Այս մասին հայտնում է Sportitalia-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նեապոլիտանական ակումբն արդեն աշխատում է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կապեր հաստատելու ուղղությամբ։ Ընդգծվում է, որ մանկունիացիները Գառնաչոյին գնահատում են 50 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը:
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 50 միլիոն եվրո: