«Յուվենտուսի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլին մեկնաբանել է թուրինյան ակումբի՝ «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի և ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ-Կոլո Մուանիի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
«Ռոնալդ Արաուխոն և Ռանդալ-Կոլո Մուանին երկու շատ լավ ֆուտբոլիստներ են: Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ մենք լավ նորություններ կունենանք նոր ձեռքբերումների մասին», – Ջյունտոլիի խոսքերը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ «Բարսելոնան» մերժել է «Յուվենտուսի» առաջարկը՝ 35 միլիոն եվրոյի չափով, ինչի կապակցությամբ թուրինյան ակումբը այն բարձրացրել է մինչև 50 միլիոն եվրո: