«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի սպասելիքներով։
«Մենք բազմիցս հանդիպել ենք մեր մրցակիցների հետ այս մրցաշարի եզրափակչում, և «Բարսելոնայի» և «Ռեալի» ներկայությունը եզրափակիչում դա հուզիչ է դարձնում:
Այս հանդիպումը դիտում են ամբողջ աշխարհում՝ անկախ նրանից, թե որ մրցաշարի շրջանակներում է այն անցկացվում։
Իսկ ֆուտբոլային խաղում Մադրիդի «Ռեալին» հանդիպելը միշտ պատիվ և հպարտություն է ինձ համար։
Խաղն, իհարկե, կլինի նույնքան հուզիչ, որքան բոլոր մյուսները այս տարիների ընթացքում՝ սահմանելով ֆուտբոլի նշաձողը և գրավելով ամբողջ աշխարհի ուշադրությունը: Սա համաշխարհային մակարդակի հանդիպում է,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: