Հայտնի է, թե որքան ժամանակով է շարքից դուրս մնացել Նիկլաս Ֆուլկրուգը

«Վեսթ Հեմի» հարձակվող Նիկլաս Ֆուլկրուգն ուրբաթ օրը Անգլիայի գավաթի խաղարկությունում «Ասթոն Վիլլայի» դեմ խաղում խաղաց ընդամենը 15 րոպե:

Ինչպես հաղորդում է գերմանական Sky-ը, 31-ամյա գերմանացի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի ջլի վնասվածք: Գերմանացին երկար ժամանակով շարքից դուրս է եկել, և ապաքինվելու համար կպահանջվի մոտ երեք ամիս:

Այսպիսով, հարձակվողը միայն ապրիլին կկարողանա նորից խաղադաշտ դուրս գալ։ 2024/2025 մրցաշրջանում Նիկլաս Ֆուլկրուգն անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

«Վեսթ Հեմը» ներկայումս Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 14-րդն է: