«Ինտեր Մայամին» բանակցություններ է վարում հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, հայտնում է Marca-ն։
37-ամյա արգենտինացու գործող պայմանագիրը MLS-ի ակումբի հետ ավարտվում է այս տարվա վերջին։
Աղբյուրի համաձայն՝ «Ինտեր Մայամին» Մեսսիին առաջարկում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2026 թվականի ավարտը։
Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 34 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։