«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ խաղի մեկնարկային կազմում դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի ընդգրկվելու վերաբերյալ իր մեկնաբանությամբ։
Ավելի վաղ գերմանացի մասնագետը բացատրել էր, թե ինչու չի դաշտ դուրս բերել Ինյակի Պենյային Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում։
«Այստեղ որոշում կայացնողը ես եմ։ Մենք այս Սուպերգավաթը սկսել ենք Շչեսնիի հետ, և կավարտենք նրա հետ»,- ասել է Ֆլիկը «Ռեալի» հետ խաղից առաջ։
Հիշեցնենք, որ Շչեսնին «Բարսելոնային» է միացել հոկտեմբերի սկզբին։ Նա մասնակցել է երկու հանդիպման ու բաց չի թողել ոչ մի գնդակ։