Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն կարծում է, որ «Լոս Բլանկոները» չպետք է չափազանց վստահ լինեն իրենց վրա «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ խաղից առաջ, որը կկայանա այսօր՝ հունվարի 12-ին։
«Եթե պարտվում ես, արյունդ եռում է, եթե հաղթում ես՝ էյֆորիայի մեջ ես։ «Ռեալը» կարող է լավ խաղեր ունենալ, և նրանք կարող են վատ խաղեր ունենալ։ Բայց մեր թիմն այն է, ով միշտ ձգտում է հաղթել ամեն ինչ։
Ես կողմնակից եմ այս մոտեցմանը։ Պետք է շարունակել հանգիստ աշխատել: Մեր երկու պարտությունները «Բարսելոնայից» լավ էին մեզ համար, քանի որ երբեմն մենք չափից դուրս շատ ենք հավատում մեզ»,- Վալվերդեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Արքայական» ակումբը Լա Լիգայի 11-րդ տուրում 0։4 հաշվով պարտվել է «Բարսելոնային», ինչպես նաև անցած ամառ կայացած ընկերական խաղում (1։2)։