Անգլիայի Գավաթ․ «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Արսենալին»

Անգլիայի գավաթի 1/32-րդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Արսենալին»։ Հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարերում հաջողության հասան մանկունյանցիները։

Խաղի հաշիվը 52-րոպեին բացեց Բրունո Ֆերնանդեշը, իսկ 63-րդ րոպեին Գաբրիել Մագալաեսը գրավեց մանկունյանցիների դարպասը։ Հիշեցնենք, որ Դիոգու Դալոն 61-րդ րոպեին հեռացվել էր խաղադաշտից և «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր 10 հոգով։

11 մետրանոց հարվածաշարի ընթացքում բոլոր մոտեցումները դիպուկ էին, բացառությամբ Կայ Հավերցի հարվածի։ Արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Արսենալին»։ Լոնդոնցիները դուրս մնացին պայքարից։