Կրիշտիանու Ռոնալդուն հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ռմբարկուների նոր ռեկորդ է սահմանել։

Հունվարի 9-ին հարձակվողը հանդիպման 42-րդ րոպեին 11 մետրանոցից գրավեց «Ալ-Օհուդի» դարպասը (3:1) և դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց 24 օրացուցային անընդմեջ տարիների ընթացքում:

Կրիշտիանուն իր առաջին գոլը պաշտոնական խաղերում խփել է 2002 թվականին, երբ հանդես էր գալիս «Սպորտինգում»։

Ընդհանուր առմամբ, 39-ամյա պորտուգալացին ակումբային մակարդակում խփել է 782 գոլ, իսկ Պորտուգալիայի հավաքականի կազմում՝ 135։