Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը ճանաչվել է աշխարհի լավագույն դարպասապահ։ Մյուլլերը մրցանակին արժանացել է Futsalplanet Awards մրցանակաբաշխության արդյունքներով։
Հիշեցնենք, որ մեր հավաքականի դարպասապահը պաշտպանում է «Պալմա Ֆուտզալի» գույները, որի հետ 2024 թվականին Երևանում նվաճեց Չեմպիոնների Լիգայի հաղթողի տիտղոսը՝ եզրափկչում հաղթելով «Բարսելոնային»