«Բավարիայի» երկու աստղեր համաձայնել են տեղափոխվել իսպանական գրանդ

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը՝ հղում անելով El Nacional-ին, «Բավարիայի» երկու աստղեր համաձայնել են տեղափոխվել «Բարսելոնա»։ Խոսքը  Ջոշուա Կիմմիխի եւ վինգեր Լերոյ Սանեի մասին է։

29-ամյա Կիմմիխն ու Սանեն կարող են միանալ «Բարսելոնային» որպես ազատ գործակալներ, քանի որ նրանց գործող պայմանագրերը Մյունխենում ավարտվում են ամռանը:

Ջոշուան և Լերոյը կարող են վերամիավորվել Հանս-Դիտեր Ֆլիկի հետ Բլաուգրանայի ճամբարում: