Մադրիդի «Ռեալի» 21-ամյա պաշտպան Ռաուլ Ասենսիոն հանվել է սեքսուալ ժապավենի գործով հավանական մեղադրյալների ցուցակից։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
2023 թվականին «Կաստիլյայի» մեկ և «Ռեալ Մադրիդի» երեք ֆուտբոլիստներ ձերբակալվեցին՝ անչափահաս աղջկա մասնակցությամբ ինտիմ տեսանյութ տարածելու կասկածանքով։ Ֆուտբոլիստներին մեղադրել են ինտիմ տեսագրություն ձայնագրելու և տարածելու մեջ։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ Ասենսիոն նույնպես կարող է ներգրավված լինել այս գործում, սակայն դատարանը դադարեց նրան դիտարկել որպես հնարավոր հանցակից։ Այժմ Ռաուլը գործում է միայն որպես վկա։ Դժվար թե Ասենսիոյին մեղադրանք առաջադրվի այս գործով, քանի որ հետաքննությունը շարունակվում է երկար ամիսներ, և հետազոտվել են բոլոր հիմնական ապացույցներն ու փաստերը։