ՊՍԺ-ի հարձակվողը բանավոր համաձայնության է եկել իտալական գրանդի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանին կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Այս մասին հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Յուվենտուսը» բանավոր համաձայնության է եկել 26-ամյա ֆրանսիացու հետ։ Ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Այս մրցաշրջանում ֆրանսիացին անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։