«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն լուրերին, թե պաշտպան Կայլ Ուոքերը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
«Ես չգիտեմ այդ մասին։ Միգուցե նա չի խաղում այնքան հաճախ, որքան նախկինում։ Ռիկո Լյուիսն այս պահին իրեն շատ լավ է դրսեւորում։ Բայց ես պատասխանատու եմ խաղաժամանակի համար»,- ասել է Գվարդիոլան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 34-ամյա Ուոքերին հետաքրքրել են Սաուդյան Արաբիայի մի շարք ակումբներ, այդ թվում՝ «Ալ-Նասրը», որտեղ հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն։
Այս մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։