«Մանչեսթեր Սիթին» առաջատար է «Այնտրախտի» ֆուտբոլիստի համար պայքարում

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կենտրոնական կիսապաշտպան Ուգո Լարսոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնում է GiveMeSport-ը։ Աղբյուրի համաձայն՝ անգլիական «Մանչեսթեր Սիթին» դարձել է 20-ամյա շվեդին ձեռք բերելու մրցավազքի առաջատարը։

Նշվում է, որ գերմանական ակումբը Լարսոնի համար պահանջում է մոտ 83,5 միլիոն եվրո: Կիսապաշտպանով հետաքրքրված են նաև «Լիվերպուլը» և «Արսենալը», նշում է աղբյուրը։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը, հաշվի առնելով բոլոր մրցաշարերը, մասնակցել է 22 հանդիպման, դարձել չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Լարսոնի գործող աշխատանքային պայմանագիրն «Այնտրախտի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի վերջը: