Կարիմ Բենզեման պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման մեկնաբանել է կարիերան ավարտելու մասին լուրերը։

«Այս պատմությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սա ուղղակի անհեթեթություն է։ Ես ինձ լավ եմ զգում, կարող եմ դեռ երկար տարիներ խաղալ»,- Բենզեմայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Relevo-ն հայտնել էր, որ ֆրանսիացին դիտարկում է կարիերան 2025 թվականին ավարտելու տարբերակը։

Նշվում էր, որ սաուդյան ակումբի ղեկավարությունը չի առարկի, չնայած այն բանին, որ 37-ամյա հարձակվողի հետ համաձայնագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։