«Մանչեսթեր Սիթին» շարունակում է հետաքրքրվել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Օմար Մարմուշով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ «Քաղաքայինները» 25-ամյա հարձակվողի համար ծրագրում են առաջարկ անել հանգստյան օրերին։ «Այնտրախտը» հարձակվողի համար պահանջում է ֆիքսված գումար՝ 80 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում հարձակվողն «Այնտրախտի» կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 18 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո։