Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Նա երրորդ անգամ ուշացավ, եւ ես որոշեցի նրան նստեցնել պահեստայինների նստարանին»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է «Ատլետիկի» հետ կիսաեզրափակիչ խաղում (2:0) դարպասապահ Ինյակի Պենյայի մեկնարկային կազմում բացակայելու մասին։

Հիշեցնենք, որ Վոյցեխ Շչեսնին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում պաշտպանել է «Բարսելոնայի» դարպասը։

«Ես պատժեցի Ինակի Պենային, չթողեցի նրան խաղալ կիսաեզրափակչում: Նա երրորդ անգամ ուշացավ, եւ ես որոշեցի նրան նստեցնել պահեստայինների նստարանին,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Պենյան բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, բաց է թողել 22 գոլ և վեց անգամ անառիկ պահել դարպասը։

Հունվարի 12-ին կկայանա Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որում «Բարսելոնան» կհանդիպի Մադրիդի «Ռեալին»։