«Բարսելոնան» հնարավորություն է ստացել ժամանակավորապես գրանցել Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին մրցաշրջանի երկրորդ հատվածի համար՝ բարձրագույն մարզական խորհրդին դիմելուց հետո։
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Օլմոյի վիճակը։
«Այո, Օլմոն պատրաստ է խաղալ: Դա խնդիր չէ, և նա շատ գոհ է այս հնարավորությունից: Այս գործի շուրջ աղմուկ կար: Ես թիմին ասացի, որ արտաքին աղմուկի մեջ մենք պետք է մնանք միասնական և ուժեղ։
Մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում, թեև չվաստակեցինք այնքան միավոր, որքան ցանկանում էինք», – ասել է Ֆլիկը լրագրողներին: