ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից։
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, իտալացի դարպասապահով հետաքրքրված է Միլանի «Ինտերը» և կարող է բանակցություններ սկսել նրա հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, եթե Դոննարուման մինչ այդ չերկարաձգի պայմանագիրը փարիզցիների հետ։
Իտալացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը ՊՍԺ-ին ազատ գործակալի կարգավիճակով միացել էր 2021 թվականի ամռանը՝ հեռանալով «Միլանից»։