Ֆրանկ Կեսյե․ «Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին» Սուպերգավաթի եզրափակչում»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն, ով այժմ հանդես է գալիս «Ալ-Ահլիում», խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ կատալոնական ակումբի հետ կայանալիք հանդիպման սպասելիքներով։

««Բարսելոնան» ինձ համար երկրորդ ընտանիքի պես էր, և ես միայն լավ հիշողություններ ունեմ ակումբի և երկրպագուների մասին։ Մենք անհամբեր սպասում ենք, թե ինչպես են նրանք հաղթում Իսպանիայի Սուպերգավաթը «Ռեալի» դեմ խաղում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Managing Barca-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հունվարի 12-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։