Խոսակցություններ կան, որ պաշտպան Ռոնալդ Արաուխոն մոտ ժամանակներս կարող է հեռանալ «Բարսելոնայից»:
Վերջին օրերին մամուլն ակտիվորեն գրում է 25-ամյա ուրուգվայցու «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին։
Սակայն, ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Արաուխոյի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ռուբեն Ամորիմը ցանկանում է ուժեղացնել իր թիմի պաշտպանական գիծը։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Բարսելոնան» և «Յուվենտուսը» դեռ համաձայնության չեն եկել Արաուխոյի տրանսֆերի շուրջ։
Սա հնարավորություններ է բացում այլ ակումբների համար: