Շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսը շուտով կգլխավորի «Էվերթոնը»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի՝ 61-ամյա շոտլանդացին նոր գլխավոր մարզիչ կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում։
Մոյեսը նախկինում գլխավորել է «Էվերթոնը» 2002-ից 2013 թվականներին։
«Էվերթոնը» 19 խաղից 17 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում։