Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կարծում է, որ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում (հունվարի 12) «Լոս Բլանկոները» պետք է խուսափեն կրկնել այն սխալները, որոնք թույլ տվեցին Լա Լիգայի 11-րդ տուրում, որտեղ «Արքայական» ակումբը պարտվեց «Բարսելոնային»՝ 0։4 հաշվով։
«Մենք պետք է ուշադիր մտածենք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ առաջին խաղում: Այն ժամանակ մենք լավ սկսեցինք հանդիպումը, բայց երկրորդ խաղակեսում դանդաղեցրինք տեմպերը:
Պետք է խուսափել թույլ տված սխալներից։ «Էլ-կլասիկոն» «Էլ-կլասիկո» է, մանավանդ որ եզրափակիչ է։ «Բարսելոնայի» դեմ խաղերը միշտ յուրահատուկ են»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում AS-ը։