«Բարսելոնան» նշել է ձմռան և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի քանի հիմնական տրանսֆերային թիրախներ, որոնք կարող են ուժեղացնել թիմի հարձակումը։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է «Նյուքասլի» 25-ամյա հարձակվող Ալեքսանդր Իսակով, ով լավ է հանդես գալիս Անգլիայի առաջնությունում։ «Բլաուգրանաները» հետևում են նաև «Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասին և «Միլանի» եզրային հարձակվող Ռաֆայել Լեաուին։
«Բարսելոնան» որպես այլընտրանքային տարբերակ դիտարկում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդին, թեև անգլիական ակումբը հույսը չի դնում նրա վրա։
Ընդգծվում է, որ կատալոնական ակումբը պատրաստ կլինի ձեռք բերել նշված ֆուտբոլիստներից մեկին, եթե մոտ ապագայում հաջողվի բարելավել ֆինանսական վիճակը։