«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, հոլանդացի ֆուտբոլիստը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը մերսիսայդյան ակումբի հետ։
33-ամյա Վան Դեյկը «Լիվերպուլի» ավագն է։ Ակումբում յոթ տարիների ընթացքում պաշտպանը 296 պաշտոնական հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ խփելով 25 գոլ և կատարելով 13 գոլային փոխանցում իր թիմակիցներին։
«Լիվերպուլի» հաջորդ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ հունվարի 11-ին, սեփական հարկի տակ «Ակրինգթոն Սթենլիի» դեմ: