Վենսան Կոմպանի․ «Սա նրա համար նվեր չէ»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խոսել է եզրային հարձակվող Լերոյ Սանեի մասին:

«Վերջերս Սանեն շատ է խաղում, սա նրա համար նվեր չէ, այլ այն, ինչ նա վաստակել է իր աշխատանքով: Պայմանագրի մասին հարցին չեմ կարող պատասխանել, ղեկավարությունը վարում է բանակցությունները։

Ինձ համար կարեւորը միայն խաղն է խաղադաշտում և այն, թե ինչպես է նա մարզվում»,- Կոմպանիի խոսքերն է մեջբերում Bayern&Germany-ն։

Այս մրցաշրջանում 28-ամյա Սանեն «Բավարիայի» կազմում 19 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: