Վենսան Կոմպանի․ «Նա անհավանական նշանակություն ունի՝ անկախ խաղադաշտում իր ներկայությունից»

Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Վենսան Կոմպանին պատասխանել է իր թիմի հարձակվող Թոմաս Մյուլերի մասին հարցին։

«Թոմասը պահեստային խաղացող չէ, նա թիմի կարևոր մասն է, ինչպես Նոյերը։ Այս խաղացողները միշտ անհավանական նշանակություն ունեն՝ անկախ խաղադաշտում նրանց ներկայությունից։

Այս դերը կարելի է վաստակել միայն երկար տարիների ընթացքում: Վերջին ամիսներին Մյուլլերը հաճախ էր խաղում, երբ Մուսիալան ու Քեյնը չկային, բայց այս ամենը ևս նվեր չէր, Թոմասը դա վաստակել է»,- ասել է Կոմպանին։

35-ամյա Մյուլերն այս մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։