Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կիրակի օրը:
Մադրիդյան թիմի երեք կարևոր խաղացողներ կարող են բաց թողնել Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպումը։ Այս մասին իր էջերում հայտնում է իսպանական Sport-ը։
Ջուդ Բելինգհեմն ու Ֆեդերիկո Վալվերդեն մկանային լարվածության պատճառով կարող են բաց թողնել Սուպերգավաթի եզրափակիչը։ Ինչ վերաբերում է Լուկա Մոդրիչին, ապա դեռ պարզ չէ, թե արդյոք նա կկարողանա՞ հաղթահարել վիրուսային վարակը, որի պատճառով նա բաց թողեց «Մալյորկայի» դեմ կիսաեզրափակիչը:
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի հունվարի 12-ին Երևանի ժամանակով 23։00-ին։