«Յուվենտուսը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնայի» 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյի նկատմամբ, սակայն կատալոնական ակումբը ուրուգվայցի ֆուտբոլիստին չի վաճառի 45-50 միլիոն եվրոյից պակաս գնով։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը դիտարկում է Արաուխոյին վարձակալելու տարբերակը, սակայն «Բարսելոնան» պատրաստ չէ պաշտպանին բաց թողնել առանց «Յուվենտուսից» գնման պարտավորության։
Ընդգծվում է, որ Արաուխոն մերժել է «բլաուգրանայի» մի քանի առաջարկ՝ երկարաձգելու պայմանագիրը, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։ 25-ամյա խաղացողը կարծում է, որ արժանի է ավելի լավ առաջարկի։
«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել Արաուխոյի հետ պայմանագիրը մինչև ակումբում նրա վերջին մրցաշրջանի մեկնարկը։