«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի: Այս մասին գրում է The Sun-ը։
Ուելսցին հինգ տարի չի մարզել որևէ ակումբ պրոֆեսիոնալ մակարդակով։ Գիգզը ներկայումս անգլիական «Սալֆորդ Սիթի» ակումբի մարզական տնօրենն է:
2014-ից 2016 թվականներին Գիգզը որպես մարզիչ աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում։ 2018-ից 2020 թվականներին Ռայանը եղել է Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչը։
Գիգզն այժմ 51 տարեկան է։ Հիշեցնենք, որ նա իր ողջ խաղային կարիերան անցկացրել է մեկ ակումբում՝ «Մանչեսթեր Յունայթեդում»:
Գիգզը նաև «կարմիր սատանաների» ակադեմիայի սան է, որտեղ նա հայտնվել է 1987 թվականին «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայից հեռանալուց հետո: