Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Մալյորկայի» հետ։
Խաղը ավարտվեց մադրիդյան թիմի հաղթանակով՝ 3։0 հաշվով։
Հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին երկրորդ խաղակեսում՝ նախ 63-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Ջուդ Բելինգհեմը, իսկ 93-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Մարտին Վալիենտը, իսկ Ռոդրիգոն 95-րդ րոպեին խփեց իր թիմի վերջին գոլը։
Այսպիսով, Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ հունվարի 12-ին կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ։