Պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է այն իրավիճակի մասին, երբ «ռոսոներիների» նախկին գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան երեք անգամ անընդմեջ իրեն թողել է պահեստայինների նստարանին։
«Կարծում եմ, որ գոնե հնարավոր էր բացատրել, թե ինչու նա երեք անգամ անընդմեջ ինձ թողեց պահեստայինների նստարանին։ Բայց երբեմն մարզիչները դա անում են։ Նա ինձ հետ ուղղակիորեն չէր խոսում, միայն կոնֆերանսների միջոցով։ Սա ինձ հետ առաջին անգամ պատահեց այստեղ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։
Հիշեցնենք, որ Ֆոնսեկան «Միլանը» գլխավորում էր 2024 թվականի ամառվանից։