Պեպ Գվարդիոլա․ «Նա իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ պատրաստ չէ խաղալուն»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է թիմի պաշտպան Ռուբեն Դիաշի մարզավիճակի մասին հարցին։

«Նա իրեն ավելի լավ է զգում, բայց դեռ պատրաստ չէ խաղալ: Չգիտեմ, թե երբ նա կվերադառնա խաղադաշտ»,- իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։

Հիշեցնենք, որ պաշտպանը վնասվածք էր ստացել դեկտեմբերի կեսերին։ Պորտուգալացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 19 հանդիպում է անցկացրել խաղադաշտում:

Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի վաղը՝ հունվարի 11-ին։ Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Քաղաքայինների» մրցակիցը կլինի «Սալֆորդ Սիթին»: