Նոր տեղեկություն Ալֆոնսո Դեյվիսի ապագայի վերաբերյալ

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է թիմի պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի պայմանագրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Հիշեցնենք, որ կողմերը երկար ժամանակ բանակցում էին աշխատանքային պայմանագրի երկարաձգման շուրջ։

«Գաղտնիք չէ, որ մենք բանակցություններ ենք վարում այն ​​խաղացողների գործակալների հետ, որոնց պայմանագրերը ավարտվում են: Մենք պայմանավորվեցինք, որ ամեն ինչ պետք է որոշվեր մեծ հանդիպումների մեկնարկից առաջ։ Մենք փորձում ենք այնպես անել, որ բոլոր կողմերը գոհ լինեն»,- մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

24-ամյա կանադացու գործող աշխատանքային պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև այս տարվա հունիսի վերջը: