«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ջոշուա Զիրկզեն չի պատրաստվում փոխել ակումբ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս տեղեկությունը հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հոլանդացին «Մանչեսթեր Յունայթեդին» ասել է, որ ցանկանում է մնալ և փորձել իրեն դրսևորել ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում։
Նշվում է, որ «Յուվենտուսը» շարունակում է վերահսկել հարձակվողին, սակայն կողմերի միջև բանակցություններ դեռ չեն կայացել:
Այս մրցաշրջանում Զիրկզեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը: Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 42 միլիոն եվրո: