«Մանչեսթեր Սիթին» մոտ է Ուզբեկստանի հավաքականի պաշտպանին գնելուն

«Լենսի» և Ուզբեկստանի հավաքականի պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆլորիանթ Պլատենբերգին, «Քաղաքայինները» ֆրանսիական ակումբին արդեն 50 միլիոն եվրո են առաջարկել 20-ամյա պաշտպանի համար։

Այս մրցաշրջանում Խուսանովը «Լենսի» կազմում մասնակցել է 16 հանդիպման բոլոր մրցաշարերում և կատարել է մեկ գոլային փոխանցում։