«Լիվերպուլի» հարձակման աստղը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 27-ամյա կոլումբիացին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»:

Սակայն չի նշվում, թե երբ կարող է տեղի ունենալ ֆուտբոլիստի տեղափոխությունը Կատալոնիա։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիասը «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակն է հարձակման գծում:

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Դիասի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:

Transfermarkt-ի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 85 միլիոն եվրո: