Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյի ու Պաու Վիկտորի գրանցման մասին։
«Այդ որոշման հետ կապված շատ զարմանալի բաներ կան, այդ թվում՝ գործընթացի արագությունը։ Ակնհայտ է, որ Սպորտի բարձրագույն խորհրդի այս միջոցառումը հակասում է Սպորտի մասին օրենքի դրույթներին, որը բարձր է գնահատում լիգայի տնտեսական վերահսկողությունը։
Թվում է, թե Գերագույն խորհուրդն այժմ ձգտում է ոչնչացնել այն համակարգերը, որոնք գործում են Լա Լիգայում և վայելում են ակումբների մեծամասնության աջակցությունը։
Իսկ որտե՞ղ է այժմ Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսության ձայնը», – Տեբասի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել է կիսապաշտպան Դանի Օլմոյին և հարձակվող Պաու Վիկտորին։ Հունվարի սկզբին Լա Լիգան, ինչպես նաև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես մերժեցին կատալոնական ակումբի գրանցման գործողությունները Օլմոյի և Վիկտորի վերաբերյալ։