«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Կեսիեն կիսվել է առաջիկա Էլ Կլասիկոյից իր սպասելիքներով։
Կոտդիվուարցին հանդես է եկել «Բլաուգրանայի» կազմում 2022-ից 2023 թվականներին, որից հետո վաճառվել է Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիին», որի գույները նա ներկայացնում է մինչ օրս:
«Բարսան» ինձ համար երկրորդ ընտանիքի պես էր, և ես միայն լավ հիշողություններ ունեմ ակումբի և երկրպագուների մասին:
Չեմ համբերում, թե երբ թիմը կհաղթի Մադրիդի «Ռեալին» Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում»,- Կեսիեի խոսքերն է մեջբերում Managing Barca-ն։
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա կիրակի օրը, մեկնարկը նախատեսված է Մոսկվայի ժամանակով 23:00-ին: