Էրլինգ Հոլանդ ․«Հպարտ եմ, որ հինգերորդ տարին անընդմեջ արժանանում եմ այս մրցանակին»

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Նորվեգիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Նորվեգիայի ֆուտբոլային ասոցիացիայի (NFF) կայքը։

24-ամյա խաղացողը 5-րդ անգամ անընդմեջ նվաճում է մրցանակը։

«Ինձ համար սա հաճելի և մեծ ճանաչում է, ես դա շատ եմ գնահատում։ Հպարտ եմ, որ հինգերորդ տարին անընդմեջ արժանանում եմ մրցանակին։ Լավ տարի էր, ես հետևողականորեն խաղացի և գոլեր խփեցի, ուստի ուրախ եմ դրա համար: Մենք հաղթեցինք Պրեմիեր լիգայում, որը ֆանտաստիկ էր, և շատ հաջողություններ ունեցանք թիմի հետ», – ասել է Հոլանդը: