Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Ռայան անցած օրացուցային տարվա լավագույն դարպասապահն է՝ անառիկ դարպասների քանակով։
Հաշվի է առնվում ինչպես ակումբային, այնպես էլ ազգային հավաքականների կազմում անցկացրած հանդիպումները։
Այսպիսով, Ռայան անցկացրած 54 հանդիպումներում 29 անգամ անառիկ է պահել դարպասը: «Սելթիկի» ֆուտբոլիստներ Կասպեր Շմեյխելը և «Պորտուի» ֆուտբոլիստ Դիոգո Կոստան ևս ունեն 29 չոր հանդիպում, սակայն նրանք ավելի շատ են խաղացել՝ 59 անգամ:
Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստ Յան Զոմմերը անցկացրած 50 հանդիպումներում 26 անգամ անառիկ է պահել իր դարպասը, իսկ «Ասթոն Վիլլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը 24 անգամ անառիկ է պահել դարպասը: